Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակն է ուղարկվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Բիլաջարի կայարանից Հայաստան է ուղարկվել 1742 տոննա AI-95 բենզին և 956 տոննա դիզելային վառելիք, ընդհանուր առմամբ՝ 2698 տոննա բեռ (48 վագոն)։

Նշենք, որ ադրբեջանական նավթամթերքի առաջին մատակարարումը Հայաստան իրականացվել է 2025 թվականի դեկտեմբերին։ Բեռը ներառում էր 1220 տոննա AI-95 բենզին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի