Դավիթ Խուդաթյանն ու Խալիլ Շիրղոլամին կարևորել են Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի կառուցման անհրաժեշտությունը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքնեևրի նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին։

Նախարարը ողջունել է դեսպանին և շնորհավորել նրան առաքելության ստանձնման կապակցությամբ։

-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՏԿԵ նախարարությունից հայտնում են՝ Խուդաթյանը վստահություն է հայտնել, որ նրա գործունեությունը կնպաստի Հայաստան-Իրան բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանն ու զարգացմանը։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստան-Իրան համագործակցության լայն շրջանակին վերաբերող մի շարք հարցեր։

Մասնավորապես, անդրադարձ է կատարվել էներգետիկ, տրանսպորտի, ճանապարհաշինության ոլորտներին վերաբերող հարցերի։

Նախարարը կարևորել է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման գծի շուտափույթ կառուցման, ինչպես նաև Հայաստանի և Իրանի միջև ավիացիոն համագործակցության խորացման, թռիչքների ավելացման անհրաժեշտությունը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել օրակարգային մի շարք այլ հարցերի քննարկումները։

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 06/02/26
Ասիական ինդեքսները նվազել են - 06/02/26
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը
Օմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը