ԵԱՏՄ-ն 2026 թվականին կկենտրոնանա թվայնացման և արհեստական բանականության կիրառման վրա․ ԵՏՀ նախագահ

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները 2026 թվականին իրենց ուշադրությունը կկենտրոնացնեն թվայնացման և արհեստական բանականության կիրառման վրա։

-ի թղթակցի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նախագահ, Ղազախստանի փոխվարչապետ և ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարինը հունվարի 30-ին Մոսկվայում տեղի ունեցած ԵՏՀ խորհրդի այս տարվա առաջին նիստի արդյունքներով կազմակերպված մամուլի ասուլիսի ընթացքում։

«Այսօրվա դրությամբ Ղազախստանի համար հիմնական խնդիրը Բարձրագույն խորհրդի նիստին պատրաստվելն է, որը կկայանա մայիսի 28–29-ին Աստանայում։ Դրա շրջանակում կանցկացվի Եվրասիական տնտեսական ֆորում, որի թեման կլինի արհեստական բանականության ներդրումը և թվայնացումը»,- ասել է ԵՏՀ նախագահը և ավելացրել, որ ֆորումին կհրավիրվեն նաև դիտորդ պետությունները։

Նրա խոսքով՝ ԵՏՀ խորհրդի նիստում քննարկվել է եվրասիական տնտեսական ինտեգրման հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տրանսպորտի, տեխնիկական կարգավորման, արտաքին առևտրի գործունեության, արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի, մաքսային համագործակցության և այլ ոլորտներում։

Նշենք, որ ԵՏՀ խորհրդի այս տարվա առաջին նիստին մասնակցում էր նաև ՀՀ պատվիրակությունը՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ։ 2026 թվականի հունվարի 1-ից Ղազախստանը նախագահում է Եվրասիական տնտեսական միության մարմիններում։

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-30/01/26
Ասիական ինդեքսներ - 30/01/26
ԵԱՏՀ-ն երկու տարով զրոյացրել է պարարտանյութերի արտադրության համար ֆոսֆատների ներմուծման մաքսատուրքերը
Ավանեսյանը հեռավար ձևաչափով մասնակցել է ԵԱՏՄ երկրներում առողջապահության թվայնացման թեմայով հանդիպմանը
Մոսկվայի հայկական թանգարանում կայացել է «Թամարա Լիսիցյան. անպարտելին» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրությունը
ՄՊԼՀ-ի Հայոց լեզվի և մշակույթի կենտրոնը գործում է հստակ զարգացման ծրագրերով․ տնօրեն