ԵՏՀ որոշմամբ ՀՀ-ն կկարողանա տարեկան 700 տոննա չինական գրաֆիտացված էլեկտրոդներ ներմուծել՝ առանց հակագնագցման տուրք վճարելու

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ սահմանվել է հակագնագցման տուրք ԵԱՏՄ տարածք ներմուծվող չինական ծագում ունեցող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ. միևնույն ժամանակ, Հայաստանի համար սահմանվել է հակագնագցման տուրքի վճարումից ազատում՝ նշված ապրանքի մինչև 700 տոննա ծավալով ներմուծման համար։

-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի համապատասխան որոշմամբ սահմանվել է հակագնագցման տուրք ԵԱՏՄ տարածք ներմուծվող՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ծագում ունեցող և ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8545 11 002 0 ծածկագրին դասվող 520 մմ-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 650 մմ տրամագծով շրջանաձև լայնական հատույթով կամ այլ լայնական հատույթով 2700 սմ2-ից ավելի, բայց ոչ ավելի, քան 3300 սմ2 մակերեսով վառարաններում օգտագործվող գրաֆիտացված էլեկտրոդների նկատմամբ:

Միաժամանակ Հայաստանի Հանրապետության համար սահմանվել է հակագնագցման տուրքի վճարումից ազատում Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող նշված ապրանքի համար տարեկան 700 տոննա ծավալով։

Վերոնշյալ արտոնությունը գործելու է 5 տարի ժամկետով։

Նշենք, որ հակագնագցման տուրքից ազատումը տրամադրվելու է տնտեսվարող սուբյեկտներին բացառապես որոշման մեջ նախատեսված ապրանքը ներմուծելու ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից տրամադրված Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող եզրակացությունը ներկայացնելու դեպքում»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-23/12/25
Ասիական ինդեքսներ - 23/12/25
Պատմական Հայաստանը մեզ ասում է՝ մի գնացեք իմ ճանապարհով. Փաշինյան
25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքից ձեռք է բերել թմրամիջոցներ և տեղադրել տարբեր հատվածներում
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարները
Պետությունը հավակնում է զբոսաշրջության ոլորտում թիվ մեկ ներդրողը լինել․ ՀՀ էկոնոմիկայի նախարար