Փնտրում ես բնակարան կամ ներդրումային գույք, ուրեմն 6-րդ TOON EXPO․Invest 2026-ը հենց քեզ համար է. երեք օր շարունակ՝ մարտի 27,28,29 այցելուները հնարավորություն ունեն ծանոթանալու ոլորտի լավագույն առաջարկներին:
Ինչպես ամեն տարի, այս տարի ևս TOON EXPO․Invest 2026-ին միացել են բազմաթիվ խոշոր կառուցապատող ընկերություններ՝ հանդես գալով հատուկ առաջարկներով, զեղչերով և բացառիկ գնիջեցումներով՝ ինչպես նաև B2B համագործակցության առանձնահատուկ պայմաններով։
-ի հետ զրույցում Big Projects ընկերության համահիմնադիր, հանրային կապերի պատասխանատու Դիանա Հարոյանն ուրախությամբ նշեց՝ այս տարի ունեցել են 23 հազար նախապես գրանցված այցելու, որը աննախադեպ թիվ է ոչ միայն Հայաստանում, այլև առհասարակ ցուցահանդեսների ոլորտում։
«TOON EXPO-ն կարծես դարձել է տոն ամբողջ քաղաքի համար։ Այստեղ ներկայացված են ավելի քան 100 ընկերություններ՝ շուրջ 150 քաղաքաշինական նախագծերով՝ Հայաստանից՝ Երևանից և մարզերից։ Բացի այդ, ներկայացված են նաև ավելի քան 50 քաղաքաշինական նախագծեր աշխարհի տարբեր՝ ընդհանուր առմամբ 11 երկրներից»,- նշեց նա։
Հարոյանը նաև ընդգծեց, որ միջոցառման այս տարվա նպատակներից մեկն է հնարավորություն տալ այն այցելուներին, որոնք արդեն ձեռք են բերել բնակարան կամ փնտրում են ներդրումային գույք Հայաստանում և արտերկրում, կատարել շահավետ գնումներ հենց էքսպոյի օրերին։
Միջազգային շուկայում գործունեություն ծավալող Manzelia անշարժ գույքի ընկերության հիմնադիր տնօրենը նշեց, որ TOON EXPO-ն հիանալի հարթակ է՝ ճանաչելիությունը բարձրացնելու և նոր գործընկերներ ձեռք բերելու համար։
Նորակառույց բնակարան ձեռք բերելիս կարևոր է նաև ունենալ հարմարավետ և ճիշտ ինտերիեր դիզայն։ Այս հարցում կարող է օգնել Masoor Studio-ն, որն առաջարկում է ինքնատիպ լուծումներ՝ սկսած տարածքի պլանավորումից մինչև նյութերի, գույների և դետալների վերջնական ընտրություն։
Renshin ընկերության նոր նախագիծը՝ Skyline-ը, Հայաստան է բերել նորարարական կոնցեպտով առաջին երկնաքերերը։
Կառուցապատողների կողքին լավագույն առաջարկներով հանդես են գալիս նաև բանկերը։ Ardshinbank-ը արդեն 4-րդ անգամ TOON EXPO-ի շրջանակում հնարավորություն է ստեղծում բնակարան ձեռք բերել առավել շահավետ պայմաններով։
Ցուցահանդեսի մուտքն անվճար է բոլոր այցելուների համար։ Կգործեն նաև անվճար ավտոբուսներ Հանրապետության հրապարակից դեպի Մերիդիան ուղղությամբ՝ յուրաքանչյուր կես ժամը մեկ։






































































































































































































































































































































































































































































































































































































































