ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է ստորագրել, որով բացառապես բոլոր երկրների նկատմամբ 10 տոկոս մաքսատուրք է սահմանել։ Նա այս մասին իր Truth Social սոցիալական ցանցի էջում։

«Ինձ համար մեծ պատիվ է հենց նոր Օվալյան աշխատասենյակից ստորագրել բոլոր երկրների նկատմամբ 10 տոկոս համընդհանուր մաքսատուրք սահմանելու մասին որոշումը, որը կմտնի ուժի մեջ գրեթե անմիջապես։ Շնորհակալ եմ այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ նախօրեին ԱՄՆ Գերագույն դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից սահմանված միակողմանի ներմուծման մաքսատուրքերը։ Դատարանը նշել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր սահմանադրական լիազորությունները, երբ միակողմանիորեն սահմանել է ներմուծման մաքսատուրքեր ԱՄՆ ներմուծվող ապրանքների նկատմամբ։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի