Երևանն ու Բաքուն բանակցում են Հայաստանից Ադրբեջան ալյումինի փայլաթիթեղի, այլումինի փայլաթիթեղի հումքի, ֆերոմոլիբդենի, ընտանի կենդանիների, կոնյակի հումքի, ծխախոտի, տեքստիլ արտադրանքի արտահանման հնարավորությունները։ Այս մասին -ի հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Ադրբեջանական ընկերություններ էլ կան, որ հետաքրքրություն են հայտնել կոնկրետ ապրանքներ ներմուծելու։ Ադրբեջանական կողմը կոնկրետ ապրանքների ցանկ է ներկայացրել, որը իրենց հետաքրքրում է, մենք ուղարկել ենք քանակը, որը կարող ենք արտահանել։ Մեր ցանկի մեջ կան նաև վարդ, ջերմոցային արտադրանքներ՝ լոլիկ, պղպեղ։ Մոտավոր գինն ենք առաջարկել»,- ասաց Գևորգ Պապոյանը։

Էկոնոմիկայի նախարարը առաջին արտահանման ժամկետներ դեռ չի նշում։ Ըստ նրա՝ դա կլինի այն ժամանակահատվածում, երբ հայկական և ադրբեջանական ընկերությունները համաձայնության գան։

Հիշեցնենք՝ Ադրբեջանից գնված նավթամթերքի երկրորդ խմբաքանակն է ճանապարհին։

Նախարարը ֆեյսբուքում տեղեկացրել էր, որ Ադրբեջանից 7600 տոննա ադրբեջանական նավթամթերք է բերվում ՀՀ, որից 6100 տոննան բենզին է, 1500 տոննան՝ դիզելային վառելանյութ։ Մինչ այս էլ 1200 տոննա բարձր տեսակի բենզին է ներկրվել։

-ը հայտնել էր, որ ներկրող ընկերությունները փոխկապակցված են ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ։

Նարեկ Կիրակոսյան