«Փոքր դրվագ եմ ուզում բացահայտել․ մենք խոստանում ենք մեր քաղաքացիներին, որ 2026-2031 թվականների ընթացքում նվազագույնը մեկ կանաչ ջրածնի կայան ենք Հայաստանում ունենալու»,-ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Ես կանաչ ջրածնի հետ կապված մի էսպիսի բան ասեմ. եթե հաշվենք, տնտեսապես նպատակահարմար չի, այսինքն՝ կարող է մեկ դնես, 0.8 ստանաս, բայց երկրաչափական պրոգրեսիայով են այստեղ գները իջնում, և նույնիսկ հնարավոր է՝ մինչև մենք առաջին պրոյեկտն ավարտենք, արդեն ինքը տնտեսապես էլ նպատակահարմար լինի, որովհետև թրենդը դրա մասին է խոսում»,-նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։







































































































































































































































































































































































































































































































































































































































