Խուդաթյանն ու Կվրիվիշվիլին քննարկել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում ՀՀ-ի և Վրաստանի միջև օրակարագային հարցեր

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը փետրվարի 20-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի գլխավորած պատվիրակությանը։

-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են նախարարությունից:

Նախարարը ողջունել է Մարիամ Կվրիվիշվիլիին Հայաստանում և կարևորել Վրաստանի հետ բազմաոլորտ համագործակցության խորացման անհրաժեշտությունը։

Մարիամ Կվրիվիշվիլին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել, որ Հայաստանը Վրաստանի համար ռազմավարական գործընկեր է։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ և տրանսպորտի ոլորտներում երկկողմ օրակարագային հարցեր։

Նախարար Խուդաթյանն ընդգծել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս դեպի Հայաստան-Վրաստան օդային էլեկտրահաղորդման գծի կառուցմանը, որը հնարավորություն կտա ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան։

Երկուստեք կարևորվել է նաև ավիացիոն ոլորտի զարգացումը, Հայաստանի և Վրաստանի քաղաքների միջև ուղիղ չվերթերի իրականացման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել նախանշված ծրագրերը կյանքի կոչելու համար կազմել գործողությունների ծրագիր։

Հռոմում կայացած հանդիպմանը քննարկվել են Հայաստանում կայանալիք COP17-ի օրակարգային փաստաթղթերը
Հայաստանի ՀՆԱ-ն նախորդ տարի կազմել է 29.2 մլրդ դոլար
Գևորգ Պապոյանի հրավերով Հայաստան է ժամանել Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարը
ՌԴ քաղաքացի ադրբեջանցիները Հայաստան են այցելել և 2013-ին, և 2014-ին. ԱԱԾ