Հայաստանի կառավարությունը, աշխատելով բանկային համակարգի հետ, առաջիկայում կփորձի հասնել վարկերի տոկոսների նվազմանը։

-ի փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկուսակցական քարոզարշավի շրջանակներում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացիներից մեկի մտահոգությանը վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվող վարկերի բարձր տոկոսադրույթների վերաբերյալ։

«Առաջիկայում, բանկային համակարգի հետ աշխատելով, մենք կփորձենք այնպես անել, որ վարկերի տոկոսները նվազեն»,- ասել է Փաշինյանը։

Նա հիշեցրել է, որ վերջերս ՀՀ կառավարության խնդրանքով և Կենտրոնկաան բանկի ջանքերով նվազել են POS տերմինալների միջնորդավճարները՝ անկանխիկ առևտրի դեպքում։

Սեպտեմբերին նախատեսված է փորձարկել Temu-ում ՀՀ գործարարների կողմից վաճառքի կազմակերպումը
Տարիներով անմշակ հողատարածքները, որոնց սեփականատերերը բացակայում են, կտրամադրվեն վարձակալությամբ
Թբիլիսիում հանդիպել են Հայաստանի և Վրաստանի նախագահները