Կառավարությունը 20 միլիարդ դրամով կավելացնի Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության ծրագրերի գումարը

Հայաստանի կառավարությունը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցության համար հաջորդ տարի կհատկացնի 20 մլրդ դրամով ավելի շատ գումար, քան հատկացվել է այս տարի:

-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ:

«Ճգնաժամերի հակազդման և արտակարգ իրավիճակների հետևանքների նվազեցման և վերացման նպատակով առանձին սոցիալական խմբերին տրվող սոցիալական աջակցությանը կուղղվի 55 մլրդ դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 20 մլրդ դրամով կամ 57.1 տոկոսով: Սա Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների աջակցության ծրագրերի բյուջեն է»,-ասաց Թորոսյանը:

Այդ բյուջեի մեջ ներառված են թե՛ բնակարանային ապահովման ծրագիրը, թե՛ ընթացիկ աջակցությունները:

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-30/10/25
Ասիական ինդեքսներ - 30/10/25
Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի և Գերմանիայի միջև կնքված տեխնիկական համագործակցության մասին համաձայնագրին
Երեխայի ծննդյան միանվագ նպաստը բոլորի դեպքում կդառնա 500 հազար դրամ
44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած քաղաքացիական անձանց ընտանիքները ևս 2 ամիս սոցիալական աջակցություն կստանան
Բեռլինում կայացել ՀՀ-ի և Գերմանիայի ֆինանսատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը
Որպես անհետ կորած որոնվում է 86-ամյա Խաչատուր Խաչատրյանը