Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2026 թվականի հունվար-փետրվար ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 7,4 տոկոսով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած ցուցանիշներից։

Աճի հիմնական ուղղությունները եղել են արդյունաբերությունը և շինարարությունը։

  • Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 491,479.4 մլն դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 17,2%-ով։
  • Շինարարության ծավալը հասել է 53,953.7 մլն դրամի, արձանագրվել է 20,5% աճ։

Արտաքին առևտրի ոլորտում նկատվել է ծավալների ընդլայնում, սակայն պահպանվում է ներմուծման գերակշռությունը արտահանման նկատմամբ։ Ընդհանուր շրջանառությունը կազմել է 1,160.1 մլրդ դրամ։

Հունվար-փետրվարին Հայաստանից արտահանվել է 442.5 մլրդ դրամի արտադրանք։ Միայն փետրվար ամսվա արտահանումը կազմել է 260.6 մլրդ դրամ, ինչը բարձր է հունվարի ցուցանիշից (181.8 մլրդ դրամ)։

Ներմուծման ծավալները կազմել են 717.6 մլրդ դրամ։ Փետրվարին ներմուծվել է 408.4 մլրդ դրամի ապրանք։ Ներմուծման ծավալները մոտ 275.1 մլրդ դրամով գերազանցել են արտահանմանը։

Առևտրի շրջանառությունը կազմել է 892,247.1 մլն դրամ (3.3% աճ)։

Ծառայությունների ծավալը (առանց առևտրի) կազմել է 630,310.5 մլն դրամ (7.2% աճ)։

Սպառողական գների ինդեքսը կազմել է 4.1%։

2026թ. հունվար ամսվա տվյալներով՝ միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 293,309 դրամ՝ պետական հատվածում՝ 228,118 դրամ, ոչ պետական հատվածում՝ 318,722 դրամ։

Անի Թամրազյան