Հայաստանում ձուն այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ թանկացել է 3%-ով։ Այս մասին -ը տեղեկանում է ՀՀ վիճակագրական կոմիտեում հրապարակված տվյալներից։

2024 թվականի նոյեմբերի համեմատ մարգարինի գինը բարձրացել է 5.3%-ով, կարագինը՝ 11.9%-ով։
Կաթնամթերքի շուկայում գրանցվել է հետևյալ գնաճը․
պահածոյացված կաթ՝ 1.1%,

պանիր՝ 3.4%,

թարմ կաթ՝ 5.7%,

կաթնաշոռ՝ 7.2%,

մածուն՝ 7.3%,

թթվասեր՝ 8.6%։

Արևածաղկի բուսական յուղի գինը նոյեմբերին աճել է 15%-ով։ Սուրճի գինը բարձրացել է 10.7%-ով, շոկոլադինը՝ 12.2%-ով, իսկ կակաոյինը՝ 30%-ով։ Միևնույն ժամանակ, շաքարի և շաքարավազի գները տարեկան կտրվածքով նվազել են 1%-ով։
Ալկոհոլային խմիչքների գները նոյեմբերին աճել են 4.3%-ով, ծխախոտային արտադրատեսակներինը՝ 8.5%-ով։ Բանջարեղենի շուկայում գրանցվել է 7.8% գնանկում, իսկ մրգի շուկայում՝ 3.1% գնաճ։
Անի Թամրազյան