ԱՄՆ դեսպանությունը ողջունում է արհեստական բանականության ոլորտի ամերիկյան Firebird ընկերության հայտարարությունը՝ Հայաստանում նախնական 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրում կատարելու վերաբերյալ, որը իրականացվելու է Dell և NVIDIA ընկերությունների հետ համագործակցությամբ․ հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից ։
«Այս նշանակալի առաջընթացը խթանում է օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան գագաթնաժողովում ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրագործումը։ Սա նաև կարևոր առաջընթաց է հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային հարաբերություններում»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերւթյան նախարար Մխիթար Հայրապետյանը գրառմամբ , որ Firebird ընկերությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է, որ ստացել է ԱՄՆ արտահանման լիցենզիա և հայտարարել Հայաստանում իր առաջին 500 միլիոն դոլարի ներդրման մասին։




































































































































































































