GRAWE ընկերությունը շահագրգիռ է մուտք գործել հայաստանյան ապահովագրական շուկա. Փաշինյանն ընդունել է Շայտեգելին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ավստրիական GRAWE ընկերության գլխավոր տնօրեն և կառավարման խորհրդի նախագահ Կլաուս Շայտեգելին և C–Quadrat ներդրումային խմբի կառավարիչ տնօրեն և վերահսկիչ խորհրդի նախագահ Անդրեաս Վիմմերի գլխավորած պատվիրակությանը։

Ինչպես -ը տեղեկանում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկվել են GRAWE ընկերության՝ Հայաստանի ապահովագրական շուկա մուտք գործելու հնարավորություններին վերաբերող հարցեր։

Վարչապետը կարևորել է ապահովագրության ոլորտում միջազգային հեղինակավոր ընկերությունների ներգրավումն ու ոլորտի հետևողական զարգացումը։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ Կառավարությունը պատրաստ է կառուցողական համագործակցության և հետագա քայլերի քննարկման։ Միաժամանակ, վարչապետն ընդգծել է մեր երկրում C–Quadrat ներդրումային խմբի արդյունավետ գործունեության փաստը։

Կլաուս Շայտեգելը ներկայացրել է GRAWE ընկերության գործունեությունը տարբեր երկրներում և նշել, որ շահագրգիռ են մուտք գործել նաև հայաստանյան ապահովագրական շուկա։ Նա հավելել է, որ արդյունավետ կերպով համագործակցում են

ՀՀ Կենտրոնական բանկի հետ և պատրաստ են շարունակել քննարկումները ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։

Անդրադարձ է կատարվել հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցերի։

ԱրարատԲանկի ռազմավարական գործընկերությամբ՝ 4090 հիմնադրամն ամփոփել է 5-ամյա գործունեությունը
«Էքսպո-2027»-ին Հայաստանի մասնակցության ապահովման նպատակով կայացել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևան-Մեղրի ավտոճանապարհից Ջերմուկ տանող հատվածում քարաթափում է տեղի ունեցել․ ՆԳՆ ծառայողները հեռացրել են քարերը
Ավելի քան 50 հազար թոշակառու պետբյուջեի միջոցներով 4,3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն է ստացել