2025-2026 ուսումնական տարում Երևանի քաղաքապետարանի, Գյումրիի, Վանաձորի և Հրազդանի համայնքապետարանների ենթակայությամբ գործող նախադպրոցական ուսումնական 9 հաստատություններում գործարկվելու են վաղ մանկության տարիքի խմբեր: Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Նախատեսվում է նվազեցնելով նշված խմբերում սաների ընդգրկվածության առավելագուն թիվը:

«Հաշվի են առնվել սաների խնամքի բաղադրիչի առաջնայնությունը, այս տարիքի երեխաների (0-1 և 1-2 տարեկան) զարգացման, քնելու և սնվելու ռեժիմի առանձնահատկությունները և անհատական մոտեցման անհրաժեշտությունը (առողջական վիճակը, ալերգիկ ռեակցիաների, ատամների ծկլտման գործընթացը, այլ խնդիրեր)»,-նշվում է հիմնավորման մեջ:

Տարիքային խմբերում սաների առավելագույն թիվ կսահմանվի՝

1) վաղ մանկության տարիքի առաջին խումբ (0-1 տարեկան)՝ 10 սան (15-ի փոխարեն),

2) վաղ մանկության տարիքի երկրորդ խումբ (1-2 տարեկան)՝ 15 սան (20-ի փոխարեն)։

Եվգենյա Համբարձումյան