ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողների միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Սիրելի ուսանողներ,

Շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:

Վստահ եմ, որ ձեր ստացած կրթությունը, ձգտումն ու նպատակների հանդեպ հավատը կդառնան ոչ միայն ձեր անձնական հաջողությունների, այլեւ մեր հասարակության առաջընթացի հենքը: Պետությունը շարունակելու է ջանքեր ներդնել՝ ապահովելու կրթության որակի բարձրացումը եւ արդար ու ժամանակակից կրթական միջավայրի ստեղծումը:

Ուսանողական հետաքրքիր կյանքի ճանապարհին ցանկանում եմ ձեզ անսպառ էներգիա, նպատակասլացություն եւ անկոտրում կամք:

Թող ուսումնառության յուրաքանչյուր քայլը մոտեցնի ձեզ ձեր երազանքներին` նպաստելով մեր երկրի զարգացմանը:

Շնորհավո՜ր օրդ, սիրելի ուսանող»: