Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում երրորդ անգամ կմեկնարկի Արտաշատի հանրապետական թատերական փառատոնը։

-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը։

Փառատոնն անցկացվում է ԿԳՄՍ նախարաության, Արարատի մարզպետարանի, Արտաշատի համայնքապետարանի աջակցությամբ և Հայաստանի թատերական գործիչների միության հետ համագործակցությամբ:

Նոյեմբերի 1-9-ը հանրապետության 11 թատրոններ հանդես կգան իրենց լավագույն ներկայացումներով (խաղացանկը), որոնք նախատեսված են թե’ փոքրերի, թե’ մեծահասակների համար։

Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա նոյեմբերի 1-ին՝ ժամը 18։30-ին, Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Մարդը ափի մեջ» ներկայացմամբ։

Փառատոնի շրջանակում տեղի կունենա նաև թատրոնի նախկին աշխատակից Գրիշա Եփրեմյանի նկարների ցուցահանդեսը՝ նվիրված նրա 100-ամյակին։

Նոյեմբերի 9-ին տեղի կունենա փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը՝ Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Ուրվականների սոնատը» ներկայացմամբ:

Մուրադ Մերզուկիի «Պիկսել» եզակի պարային ներկայացմամբ Երևանում մեկնարկեց «Թէատրոն» ֆրանկոֆոն միջազգային փառատոնը
Պատմության թանգարանում կայացել է «Դեղին գետի հիշողությունը»  միջազգային ժամանակավոր ցուցադրության փակման արարողությունը
Հայաստան-Ֆրանսիա մշակութային կապեր. ամփոփվել է «Հայաստան․ ժառանգության ուսուցում, պահպանում և արժևորում» ծրագիրը
Փարպի գյուղում անասնակեր է այրվել
ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել է  ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացմանն աջակցելու պատրաստակամությունը
Դրամաշնորհ՝ գրողներին, թարգմանիչներին և հետազոտողներին
ԼՂ-ից բռնագաղթած մի խումբ ուսուցիչներ Համաշխարհային բանկի աջակցությամբ մշակված ծրագրով դասավանդում են Աբովյանի թիվ 7 դպրոցում