«Վաղը առավոտյան 9-ից իսկական հավատարիմներով հավաքվում ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` ի պաշտպանություն Ամենայն Հայոց կաթողիկոսի։ Թշնամին փորձում է մեր եկեղեցին քանդել ներսից։ Մենք կարող ենք այս ծանր օրերին մեր ուսերին պահել մեր եկեղեցու ներսի քանդված պատերը։
Աստված է դատավոր»,- ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է լրագրող Նաիրի Հոխիկյանը:
Հանրային գործիչ Հովհաննես Իշխանյանը ևս տեսաուղերձով կոչ է արել նույն ժամին հավաքվել Մայր աթոռում: «Հայաստանն օկուպացված է, պետք է ազատագրենք, առավոտյան ժամը 9-ին եղեք Մայր Աթոռում»,- հայտարարել է նա:


































































































































































































































































