Դիանա Մալենկոն՝ «Փոքրիկ իշխանի» դերում․ Դրամատիկականում նոր ներկայացման պրեմիերա է

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը հանրությանը կներկայացնի Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»՝ նոր, ժամանակակից մոտեցմամբ:

-ի հաղորդմամբ՝ ընտանեկան ներկայացման պրեմիերան նախատեսված է դեկտեմբերի 26-ին:

Ներկայացման ռեժիսորական հայացքը հիմնված է պարզ, բայց առանցքային գաղափարի վրա՝ Փոքրիկ իշխանը ոչ թե տարիքի մասին է, այլ էներգիայի: Դա ներքին լույսն է, որը կրում է մարդը՝ անկախ նրանից՝ փոքր է, թե մեծ: Այդ պատճառով ռեժիսոր Գրիգոր Խաչատրյանը գլխավոր դերի համար հատուկ ընտրել է երիտասարդ դերասանուհի Դիանա Մալենկոյին, որի ներքին զգայունությունն ու արտիստիկ մտահղացումները մարմնավորում են այս հասարակ, բայց խորքային ճշմարտությունը:

«Փոքրիկ իշխանը ինձ համար առաջին հերթին այն փոքրիկ լույսն է, որն ապրում է յուրաքանչյուրի ներսում: Ինձ համար սա մի բացառիկ հնարավորություն է փոխանցել հանդիսատեսին այն զգացմունքները, որոնք ես ապրում եմ՝ այս կերպարը խաղալիս: Կարծում եմ՝ Փոքրիկ իշխանը միաժամանակ մանկական անմեղություն և հասուն, փիլիսոփայական ներքին ռիթմ է, և ինձ համար մեծ պատիվ է մարմնավորել այդ երկխոսությունը երեխայի և մեծահասակի միջև»,-նշում է Դիանա Մալենկոն։

Ներկայացումը համադրում է իմերսիվ սարքավորումներ, անիմացիոն պատկերներ և թատերական տեխնիկաներ՝ ստեղծելով յուրահատուկ զգայական փորձառություն: Ստեղծագործական թիմում ընդգրկված են արվեստագետներ, անիմատորներ, դիզայներներ Հայաստանից և արտերկրից, ինչն ապահովում է բարձրորակ ինովացիոն լուծումներ:

Ստեղծագործության բեմականացման հեղինակը և բեմադրիչը Գրիգոր Խաչատրյանն է։

Edited in Tezza with: HSL, Sharpen, & GrainEdited in Tezza with: HSL, Sharpen, & Grain

Դերերում՝ Վլադիմիր Մսրյան, Լուսիա Հովհաննիսյան, Մերի Մկրտչյան, Արմեն Բարսեղյան, Կարեն Միրիջանյան, Նարեկ Քթոյան, Արմեն Մեսրոբյան, Հայկուհի Խուդավերդյան, Նիկոլայ Ավետիսյան, Էմմա Մանուկյան, Լիդիա Գրիգորյան։

Ներկայացման գլխավոր պրոդյուսեր՝ Էդվարդ Մխիթարյան, համապրոդյուսեր՝ Նարեկ Քթոյան։ Նկարչական ձևավորումը և զգեստները՝ Իզաբելլա Թչիխոնսկայի։

«Ֆեստիվառ»` Ջերմուկում․ միջոցառումն առաջին անգամ տեղի  կունենա ձմռանը
Հույսի ճանապարհը՝ «Լույսի ծածկագիրը» ներկայացմամբ. Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը փոքրիկ հանդիսատեսին կզարմացնի տոնական բեմադրությամբ