Դիլիջանի անտառային տարածքներում վաղ առավոտից շարունակվում են հրդեհի մարման աշխատանքները․ գործընթացին ներգրավված են շուրջ 200 փրկարարներ, էկոպարեկներ, համայնքի կամավորներ և տարբեր տեխնիկական միջոցներ։ Դիլիջանի համայնքապետարանը հորդորում է բնակիչներին պահպանել հանգստություն։
«Դիլիջանի անտառային տարածքներում շարունակվում են վաղ առավոտից մեկնարկած հրդեհաշիջման աշխատանքները։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության շուրջ 200 ծառայողներ, էկոպարեկներ, համայնքի բնակիչներ, փրկարար ծառայության և համայնքապատկան տեխնիկական միջոցներն այս պահին ևս ներգրավված են կրակի մարումը ապահովող գործողություններում։
Խնդրում ենք պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ-ի նկարահանող խումբը շարունակում է աշխատել Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանագծին, որտեղ արդեն մի քանի օր շարունակվում են խոտածածկ և անտառապատ տարածքների հրդեհները։
Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են ինչպես Տավուշի մարզի Դիլիջանի «Կազաչի» հատվածում, այնպես էլ Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում և Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։


































































































































































































































































