26 Փետրվար, 2026 1:50

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է Ֆրանսիայից ժամանած գործարարների հետ, որոնք ներկայացնում են տարբեր ընկերություններ:

Հյուրերին ներկայացնելով քաղաքի զարգացմանը միտված կարևոր ծրագրերն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող նախագծերը՝ քաղաքապետ Ավինյանը նշել է, որ Երևանը բաց է նորարար գաղափարների, առաջատար տեխնոլոգիաների ու կայուն ներդրումների համար։ Կարևորվել են՝

Տրանսպորտային համակարգի արդիականացման ծրագրերը,

Թվային փոխակերպման նախագծերի իրականացումը՝ GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի ներդրումը,

Նորագյուղի վերակառուցումը,

Թափոնների կառավարումը: