Սեղմեք, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Լուվրի կողոպուտի գործով հոկտեմբերի 25-ին ձերբակալված երկու կասկածյալները մասամբ ընդունել են իրենց մեղքը, սակայն քննիչները դեռևս տեղեկություններ չունեն գողացված զարդերի գտնվելու վայրի մասին: Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Փարիզի դատախազ Լոր Բեկոն:

«Այս տղամարդիկ կասկածվում են Ապոլլոն պատկերասրահ ներխուժելու և զարդեր գողանալու մեջ։ Երկուսն էլ հարցաքննության ժամանակ մասամբ խոստովանել են իրենց մասնակցությունը կողոպուտին», – ասել է նա։

Ձերբակալվածներից մեկը՝ 34-ամյա Ալժիրի քաղաքացի, 2010 թվականից ապրում է Ֆրանսիայում: Նա նախկինում աշխատել է որպես աղբահան, և նախկինում դատապարտվել է ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների և գողության համար: Նրա ինքնությունը հաստատվել է հանցագործների կողմից օգտագործված սկուտերներից մեկի վրա հայտնաբերված ԴՆԹ-ի ապացույցների միջոցով:

Երկրորդը՝ 39 տարեկան, ծնունդով Փարիզի մոտ գտնվող Օբերվիլյե համայնքից է, որտեղ նա ապրել է մինչև վերջերս։ Նրա ԴՆԹ-ն հայտնաբերվել է Լուվրի կոտրված ցուցափեղկերից մեկի վրա։ Նա պնդում է, որ անօրինական աշխատել է որպես տաքսու վարորդ։ Նա նախկինում կատարել է կողոպուտներ (2008 և 2014 թվականներին) և ներկայումս գտնվում է դատական ​​​​հսկողության տակ՝ կապված մեկ այլ գողության հետաքննության հետ։ Նրա դատավարությունը նախատեսված էր սկսել 2025 թվականի նոյեմբերին։

Հետևեք մեզ՝