Կանադայում ՀՀ դեսպանը քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի այրու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները

ՀՀ դեսպան Անահիտ Հարությունյանը փետրվարի 19-ին Մոնրեալ կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է կանադահայ հայտնի քանդակագործ, նկարիչ Արտո Չաքմաքչյանի այրի Նաիրի Պահլավունի-Չաքմաքչյանին։

-ի փոխանցմամբ՝այս մասին հայտնում են Կանադայում ՀՀ դեսպանությունից:

Ն. Պահլավունի-Չաքմաքչյանը ՀՀ դեսպանին ներկայացրեԼ է անվանի հայ արվեստագետի հարուստ ժառանգության նմուշները՝ բրոնզե, կավե, գրաֆիկական և այլ ստեղծագործությունները։

Երկուստեք կարևորվել է վաստակաշատ մշակութային գործչի աշխատանքները պահպանելու և հանրության լայն շրջանակներին ներկայացնելու անհրաժեշտությունը։

Քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները։

Հարություն (Արտո) Չաքմաքչյանը (1933-2019թթ.) եղել է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, 2015թ. նրան շնորհվել է Հայաստանի Հանրապետության պատվո շքանշան։

Նրա՝ «Քայլող մարդը» արձանը 2021թ. տեղադրվել է Երևանի Հյուսիսային պողատայի սկզբնամասում։

Ա. Չաքմաքչյանի այրին 2024թ. նրա 16 գրաֆիկական ստեղծագործությունները և 2 քանդակը նվիրաբերել է Հայաստանի ազգային պատկերասրահին։

Լեզվի ու մշակույթի միջոցով է մարդը ձևավորվում որպես անհատականություն. նախարարը՝ Մայրենի լեզվի միջազգային օրվա կապակցությամբ
Ֆերիկի դպրոցականները Թումանյանի «Շունն ու կատուն» բեմականացրել են եզդիերենով
ԱՄՆ ռազմական ինքնաթիռներն ինտենսիվորեն տեղաշարժվում են Եվրոպայի և Արաբական թերակղզու ռազմաբազաների միջև. ԶԼՄ-ներ
Ավստրիայում ձնահոսքի հետևանքով զոհվել է հինգ մարդ