ԿԳՄՍ ներկայացուցիչներն այցելել են  Սրվեղի վանք, Ոսկեպարի Սբ Աստվածածին և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցիներ, Մակարավանք

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ներկայացուցիչները Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Պահպանության ծառայության մասնագետների հետ հերթական շրջայցն են կատարել Տավուշի մարզի մի շարք վերականգնվող հուշարձանների տարածքներում:

–ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այցելել են Սրվեղի վանք, Ոսկեպարի Սբ Աստվածածին և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցիներ, Մակարավանք:

Սրվեղի վանքը և Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցին վերականգնվում են ԿԳՄՍ նախարարության միջոցներով: Կիրանցի Սբ Երրորդություն եկեղեցու վերականգնման աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ. ներկայում ընթացքի մեջ են տանիքի և զանգաշտարակի կառուցման աշխատանքները:

Սրվեղի վանքում շարունակվում են 19-րդ դարի Սբ Աստվածածին և 13-րդ դարի Սբ Նշան եկեղեցիները վերականգնման աշխատանքները: Աղյուսե պատերի վերականգնումն իրականացնում են Իրանի Իսլամական Հանրապետությունից հրավիրված վարպետները: Վերականգնման աշխատանքները նախատեսվում է ավարտել 2027 թ.:

Ոսկեպարի Սբ Աստվածածին (7-րդ դար) եկեղեցին նորոգվում է ԿԳՄՍՆ Պահպանության ծառայության արտաբյուջեի միջոցներով. ընթացքի մեջ են տանիքների ծածկասալերի նորոգման աշխատանքները, որոնց ավարտը նախատեսված է տարեվերջին:

Մակարավանքում մասնագետները քննարկել են բարերարի միջոցներով գավիթի տանիքի նորոգման ընթացիկ աշխատանքները, որոնց ավարտը նախատեսվում է 2026 թ.: Պատվիրատուն Իջևանի գինու-կոնյակի գործարանն է:

Լիբանանահայ հայտնի նկարչի գործերն առաջին անգամ կցուցադրվեն Հայաստանում
ՀՀ ԿԳՄՍ նախարարի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով գտնվում է Լեհաստանում
Փաշինյանն Ադրբեջանին առաջարկել է զուգահեռաբար փակել Ղարաբաղի հայերի վերադարձի և այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները
Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. Փաշինյան
Հաստատվել է հունվարին 12-րդ դասարանի սովորողների պետական ավարտական քննությունների ժամանակացույցը
Քննարկվել են 2026 թվականին Հայաստանում անցկացվելիք մարզական միջոցառումների կազմակերպման հարցերը