Կյանքից հեռացել է դերասանուհի Վերա Ալենտովան

83 տարեկանում կյանքից հեռացել է Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստուհի Վերա Ալենտովան։ -ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է РБК-ն, հղում անելով Պուշկինի անվան թատրոնին, որտեղ դերասանուհին աշխատել է 60 տարի։

«Մեր ցավն անեզր է։ Վերջին հրաժեշտի վերաբերյալ տեղեկությունը կհայտնենք հավելյալ»,- ասված է հայտարարությունում։

Դեկտեմբերի 25-ին Ալենտովան մասնակցել է ժողովրդական արտիստ, դերասան Անատոլի Լոբոցկու վերջին հրաժեշտի արարողությանը, որի ժամանակ նրա ինքնազգացողությունը վատացել է և Ալենտովան բուժհաստատություն է տեղափոխվել կլինիկական մահ ախտորոշմամբ։

Վերա Ալենտովան առավել հայտնի է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմում կերտած Կատերինա Տիխոմիրովայի կերպարով։ Ֆիլմն արժանացել է ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակի՝ «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում։

Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբն այսուհետ կկոչվի Հովհաննես Չեքիջյանի անունով
ՀՀ դեսպանն ու Իրանի լեզվի և գրականության ակադեմիայի նախագահն անդրադարձել են Հայաստանում պարսկերենի ուսուցմանը
Ավանեսյանը հեռավար ձևաչափով մասնակցել է ԵԱՏՄ երկրներում առողջապահության թվայնացման թեմայով հանդիպմանը
Զելենսկին հեռախոսով զրուցել է Ուիթքոֆի և Քուշների հետ