Կյանքի 71-րդ տարում մահացել է գերմանական Scorpions խմբի նախկին բաս-կիթառահար Ֆրենսիս Բուխոլցը։ -ի փոխանցմամբ, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է նրա ընտանիքը։
«Խորը ցավով և ծանր սրտով տեղեկացնում ենք, որ մեր սիրելի Ֆրենսիսը երեկ վախճանվել է քաղցկեղի հետ պայքարից հետո»,- ասված է հաղորդագրությունում։
Երաժշտի կինը և երեխաները շնորհակալություն են հայտնել Ֆրենսիս Բուխոլցի երկրպագուներին՝ ամբողջ ճանապարհի ընթացքում նրա նկատմամբ տածած սիրո և հավատի համար։
Բաս-կիթառահար Ֆրենսիս Բուխոլցը Scorpions խմբի անդամ է եղել մինչև 1992 թվականը։

































































































































































































































































































































































































































