Հայաստանում կցուցադրվի բեռլինյան թանգարանների հավաքածուն

Հայաստանի պատմության թանգարանը ընթացիկ տարում կհյուրընկալի Բեռլինի «թանգարանային կղզու» հավաքածուների ընտրանին։

-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պողոսյանը։

«Թեման մոտավորապես վերաբերելու է հին աշխարհին և հին աշխարհի տիեզերագիտական պատկերացումներին։ Նմուշները կլինեն Բեռլինի «թանգարանային կղզու» տարբեր թանգարանների հավաքածուներից, որոնք կհամադրվեն մեր նմանատիպ ցուցանմուշների հետ»,-մանրամասնեց Պողոսյանը։

Նրա խոսքով՝ այս ցուցադրությունը նախատեսվում է Բեռլինի «թանգարանային կղզու» Նախապատմական և վաղ պատմական թանգարանի հետ համագործակցությամբ։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրենի պաշտոնակատարը նշեց, որ համագործակցության հուշագիրը կստորագրվի արդեն հաջորդ շաբաթ։ Այդ շրջանակներում հաջորդ տարի նախատեսվում է նաև Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուի ցուցահանդեսը Բեռլինում։

Հայաստանի պատմության թանգարանի այցելուների թիվն անցած տարի աննախադեպ է եղել
Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 107-ամյակը նշվեց բանաստեղծուհու ոգով՝ շատ հյուրերով ու Վանա ուտեստների մատուցմամբ
Հայաստանում կառուցվում է տարածաշրջանում շոկոլադի ամենամեծ գործարանը
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական կառավարման ակադեմիայի կառավարման խորհրդի նիստը
Գերմանիայի տնտեսության հանդեպ վստահությունը հասել է չորս տարվա ամենաբարձր մակարդակին
Հայաստանից Գերմանիա արտահանման ծավալները կաճեն