Հայկական ձեռարվեստը ներկայացվում է Սուրաջկունդի արհեստների միջազգային փառատոնում

Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում 2026 թվականի հունվարի 31-ից փետրվարի 15-ն անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 39-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է աշխարհի տարբեր երկրների մշակութային ժառանգությունն ու արհեստագործ վարպետներին։

Հայաստանի մասնակցությունն այս հեղինակավոր փառատոն-տոնավաճառին իրականացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ: Հայաստանը ներկայացնում են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանի ձեռարվեստի վարպետներ Արմենուհի Խաչատրյանը, Օվսաննա Պապիկյանը, Արմինե Պողոսյանը։ Ներկայացվում են հայկական գործվածքներ՝ կարպետներ, ասեղնագործ և թաղիքագործ աշխատանքներ, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ և հուշանվերներ։

«Փառատոնի ընթացքում իրականացվում են նաև ձեռագործ աշխատանքների վարպետության դասեր՝ հնարավորություն ընձեռելով միջազգային այցելուներին ծանոթանալու հայկական ավանդական արհեստների առանձնահատկություններին»,– -ի փոխանցմամբ՝ հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Սուրաջկունդի արհեստների ամենամյա փառատոններին Հայաստանի ներկայացուցիչների շարունակական մասնակցությունն ամրագրված է «Առևտրի, տնտեսական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի արձանագրությամբ»։

Մասնակցությունը այս փառատոնին նպաստում է Հայաստանի և այլ երկրների ժողովրդական ստեղծագործողների միջև համագործակցության նոր հեռանկարների ձևավորմանը, ժողովրդական արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև Հայաստան-Հնդկաստան մշակութային կապերի ամրապնդմանը՝ ընդգծելով երկու ժողովուրդների պատմական և մշակութային ընդհանրությունները։

Մարտիրոս Սարյանի «թաքնված» կտավը՝ ազգային պատկերասրահում. բացվեց «Թանգարանային աշխատանք. բացահայտումներ» ցուցահանդեսը
Աշխարհահռչակ դաշնակահար Լանգ Լանգը ելույթ կունենա Երևանում
Հայաստանն ակնկալում է ամերիկյան ներդրումների բում. Bloomberg-ի հոդվածը Վենսի այցի մասին
Մարտի 1-ի գործով քրեական հետապնդում է հարուցվել 2 նախկին պաշտոնատար անձի նկատմամբ