23 Հունվար, 2026 1:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկան մեկնաբանել է Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ իր հանդիպումը։ Նա այս մասին գրել է X սոցիալական ցանցում։
Ըստ նրա՝ հանդիպման ժամանակ երկու կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։
«Ես հանդիպել եմ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ։ Մենք քննարկել ենք տարածաշրջանային անվտանգության հարցեր և ՆԱՏՕ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները։ Հարավային Կովկասը կարևոր նշանակություն ունի Դաշինքի համար», – նշել է Շեկերինսկան։





























































































































































































































































































































































































































