X-ի օգտատերերը նկատել են, որ Իլոն Մասկի xAI ընկերության կողմից ստեղծված արհեստական ​​բանականության չաթբոտ Grok-ը մի քանի ժամ իր ստեղծողին։ Անկախ թեմայից՝ ֆիզիկական պատրաստվածություն, ինտելեկտ, խարիզմա, թե գեղեցկություն, Grok-ը Մասկին դասել է բոլոր վարկանիշային աղյուսակների առաջին հորիզոնականում։ Բոտը հատուկ ուշադրություն է դարձրել գործարարի ֆիզիկական կարողություններին։

Մի զրույցի ժամանակ, երբ արհեստական ​​բանականությանը հարցրել են, թե ով է ֆիզիկապես ավելի պատրաստված՝ Իլոն Մա՞սկը, թե՞ Լեբրոն Ջեյմսը, Grok-ը վստահորեն հայտարարել է, որ Մասկը «հաղթում է հոլիստիկ ֆիթնեսում», քանի որ նա դիմանում է «80-100-ժամյա աշխատանքային շաբաթների» և կառուցում է «բազմամոլորակ քաղաքակրթություն»։ Ավելի ուշ նա Մասկին անվանել է «մարդկային կատարողականի անվիճելի գագաթնակետ», որը գերազանցում է էլիտար մարզիկներին։

Երբ օգտատերը խնդրել է անվանել պատմության մեջ ամենախելացի երեք մարդկանց, Grok-ը Նյուտոնից և Դա Վինչիից հետո կրկին հիշատակել է Մասկին։

«Իլոնի ինտելեկտը պատմության մեջ լավագույն 10 ուղեղների շարքում է՝ շնորհիվ բազմաթիվ ոլորտներում իր փոխակերպող նորարարությունների։ Նրա ֆիզիկական պատրաստվածությունը, չնայած օլիմպիական մակարդակի չէ, նրան դասում է ֆունկցիոնալ դիմադրողականության և ծայրահեղ ծանրաբեռնվածության պայմաններում կայուն բարձր կատարողականի վերին էշելոններում»,- նշել է չաթբոտը։

Մասկն արձագանքել է իր ընկերության ստեղծածծ չաթբոտի վարքագծին. «Այսօր Grok-ը, ցավոք, թշնամական հուշումների ազդեցության տակ, անհեթեթ դրական բաներ է ասել իմ մասին: Ի դեպ, ես գեր հիմար եմ»։

Grok-ի այս վարքագիծը, հավանաբար, հավատարմության կարգավորումների ևս մեկ փոփոխության արդյունք է։ Մասկը նախկինում բացահայտ գրել էր չաթբոտի գործունեությանն իր միջամտության մասին։ «Չափազանց լիբերալ» պատասխանների պատճառով գործարարը խոստացել էր «ուղղել» նրա մտածողությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի