Ուրուգվայում ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված հայկական մշակութային ժառանգությունը

Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության «Սանտոս» պալատում տեղի է ունեցել «Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում» միջոցառումը, որի շրջանակում ներկայացվել է Հայաստանի Հանրապետության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված մշակութային ժառանգությունը։

-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել ՀՀ դեսպան Մարիամ Գևորգյանը, Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության մշակութային հարցերի գլխավոր վարչության պետի պաշտոնակատար Սոլեդադ Մարտինեսը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակի տնօրենի պաշտոնակատար Ալսիրա Սանդովալը։

Ներկայացվել է հայկական դուդուկը՝ հանրահայտ արգենտինահայ դուդուկահար Գագիկ Գասպարյանի կատարմամբ, ինչպես նաև` հայկական քոչարի պարը՝ Ուրուգվայի «Գայանե» պարային համույթի ավագ սերնդի ներկայացուցիչների կատարմամբ։

«Սանտոս» պալատի «Պեդրո Ֆիգարի» սրահում ներկայացվել է լուսանկարչական ցուցահանդես, որը բաց կլինի հանրության համար մինչև մարտի 27-ը։

Միջոցառմանը ներկա են գտնվել Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սերխիո Աբրեուն, Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք օտարերկրյա դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, ինչպես նաև՝ հայ համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառումը կազմակերպվել է Ուրուգվայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի արտաքին հարաբերությունների նախարարության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածաշրջանային գրասենյակի հետ համագործակցությամբ։

Քառասունհինգամյա «Տաղարան» համույթի համերգով Հայաստանում մեկնարկեցին Ֆրանկոֆոնիայի օրերը
HBO-ն ներկայացրել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը
Դեսպան Գևորգյանը հանդիպել է նորաստեղծ Ուրուգվայ-Հայաստան բարեկամական խմբի անդամներին