5 Նոյեմբեր, 2025 1:00

Սեղմեք, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Քաղաքագետ Էդուարդ Աբրահամյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Փաստորեն, այս տարի Ռուսաստանի Դաշնությունը Ադրբեջանին մատակարարել է առնվազն հինգ միավոր ТОР-М2Е ժամանակակից զենիթահրթիռային համալիր ու առնվազն լրացուցուցիչ մատակարարումներ է արել ՄՍՏԱ-Ս ինքնագնաց հրետանային համակարգերի առումով։ Թե բա՝ «վատացել են Պուտինի ու Ալիևի հարաբերություններ»։

Ադրբեջանը նաև Չինաստանից ստացել է հակաօդային պաշտպանության համակարգեր, հավանավար երկրորդ էշելոնի պաշտպանության։ Ինչպես նաև՝ չեխական ԴԻՏԱ ժամանակակից ինքնագնաց հրետանային համակարգեր, Սերբական ժամանակակից ինքնագնաց հրետանային համակարգեր, ու էլի լուրջ քանակությամբ այլ զինատեսակներ, այդ թվում նաև չինա-պակիստանյան J-17 Block III ինքնաթիռներ։

Սպասենք մեծ ռազմական շքերթին»։