Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայ մշակույթի և արվեստի միջազգային համակարգման խորհրդի անդամներին՝ հոգաբարձուների խորհրդի նախագահ Կիրկոր Աժտերխանեանի գլխավորությամբ:

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի մշակութային դաշտի զարգացման, հայկական արվեստի միջազգային ճանաչելիության բարձրացման և համաշխարհային մշակութային հարթակներում Հայաստանի ներկայությունն առավել ընդգծելու ուղիները։

«Վարչապետը կարևորել է նախաձեռնությունը, որն ուղղված է հայկական մշակույթի ժամանակակից ներկայացմանը և միջազգային համագործակցության խորացմանը։

Խորհրդի անդամները ներկայացրել են իրենց ծրագրերը, միջազգային գործընկերների հետ համագործակցության նոր հնարավորությունները, ինչպես նաև մշակութային նախագծերը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, ր կողմերը քննարկել են նաև Հայաստանի մշակութային դիվանագիտության ամրապնդման, արվեստի ոլորտում նորարարական լուծումների խթանման կատարելագործման հնարավորություններն ու ռազմավարական ուղղությունները։