Silk Way Star միջազգային մրցույթի մասնակիցներն ու կազմակերպիչները պարգևատրվել են Ղազախստանի նախագահի անունից

Ղազախստանի նախագահի նստավայրում նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի անունից պարգևատրվել են Silk Way Star միջազգային մրցույթի մասնակիցներն ու կազմակերպիչները։ Մրցույթում Հայաստանը ներկայացրել է Սարո Գևորգյանը, որը հասել մինչև եզրափակիչ փուլ։

-ի փոխանցմամբ՝ մրցույթի մասնակիցներին և կազմակերպիչներին պարգևները հանձնել է Ղազախստանի նախագահի պետական խորհրդական Էրլան Կարինը։

Երաժշտական արվեստի բնագավառում նշանակալի ձեռքբերման, ինչպես նաև ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման հարցում ունեցած ներդրման համար «Բարեկամության» 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է Silk Way Star մրցույթի հաղթող, Մոնղոլիայի ներկայացուցիչ Միշել Ջոզեֆը։

Ղազախստանի նախագահի երախտագիտությանն են արժանացել մրցույթի մյուս մասնակիցները և կազմակերպիչները ևս։

Ղազախստանի նախագահի խորհրդականը շնորհակալություն է հայտնել նախագծի գլխավոր կազմակերպիչներին՝ Ղազախստանի նախագահի հեռուստառադիոկոմպլեքսին և Չինաստանի China Media Group մեդիակորպորացիային։

Էրլան Կարինն ընդգծել է, որ Silk Way Star երաժշտական մրցույթը կայացել է որպես միջազգային նախագիծ, որն ավելի շատ է ամրապնդել տարածաշրջանի երկրների միջև բարեկամությունն ու ի ցույց դրել ժողովուրդների ավանդույթների ու արժեքների նմանությունը։

Silk Way Star առաջին ասիական միջազգային վոկալի մրցույթի եզրափակիչը կայացել է նոյեմբերի 23-ին, Աստանայում։

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը ծանոթացել է Սոս Սարգսյանի անվան համազգային և Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոններում ընթացող աշխատանքներին
ՀՀ ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները շրջայց են կատարել Արագածոտնի մարզի պատմության և մշակույթի հուշարձանների տարածքներում
Աստանայում որոշել են Silk Way Star նախագծի հաղթողին
Վարչապետն Աստանայում այցելել է «alem.ai» արհեստական բանականության կենտրոն