
«Մինչեւ 2009թ գործել է պետական ֆինանսավորմամբ համալրման, ձեռքբերման պետական ծրագիրը: 2023-ից նորից գործում է այն, եւ պետական համալրումների ձեռքբերման ծրագրով մենք ձեռք ենք բերել Արշիլ Գորկի՝ մշակույթի զարգացման հիմնադրամի միջոցով Sotheby’s աճուրդից»,- հայտնեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:
«Բավական բարդ պրոցես է, իհարկե, բայց հիմնադրամի միջոցով հնարավոր եղավ Sotheby’s աճուրդից ձեռք բերել աշխատանք: Կարծում եմ փետրվարին Արշիլ Գորկին կլինի Հայաստանում, մենք կկարողանանք շատ հետաքրքիր ցուցադրություն կազմակերպել եւ բոլորիդ հրավիրել…Աճուրդային արժեքը եղել է 70000 եվրո, անանուն է, գրաֆիկական թերթ է»,-մանրամասնեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը՝ պատասխանելով լրագրողների՝ այդ թեմայով հարցերին:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլին Հայաստանի ազգային Արշիլ Գորկու մեկ այլ աշխատանք՝ «Կժերով կինը» գծանկարը, որը 1974 թ. Չիկագոյում բանաստեղծ Վահագն Դավթյանի միջոցով պատկերասրահին էր փոխանցել Արշիլ Գորկու կրտսեր քույրը՝ Վարդուհի Մուրադյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


































































































































































































































































































































































































































































































































