Ադրբեջանի Ազգային օլիմպիական կոմիտեն բողոք է ներկայացրել Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Նիկիտա Ռախմանինովի և Կարինա Ակոպովայի մրցութային ծրագրում «Արցախ» երգի օգտագործման համար։ Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ադրբեջանական կողմը ՄՕԿ-ին տեղեկացրել է, որ «Արցախ» տերմինը, իրենց ձևակերպմամբ, արտացոլում է Հայաստանի կողմից Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքների նկատմամբ տարիներ շարունակ իրականացված «անջատողական քաղաքականության գաղափարախոսությունը»։
Ադրբեջանի ԱՕԿ-ը հայտարարել է, որ նման դրսևորումները, իրենց գնահատմամբ, հակասում են Օլիմպիական խաղերի ոգուն, մարզական էթիկային և միջազգային մարզական համագործակցության սկզբունքներին, ինչպես նաև խաթարում են տարածաշրջանում խաղաղության և փոխադարձ վստահության մթնոլորտը։



















































































































































































































































































































































































































































































































