ԱՄԷ-ի «Շաբաբ Ալ Ահլի» ակումբի հարձակվող Սերդար Ազմունը հեռացվել է Իրանի հավաքականից, հաղորդում է -ը։

Պատճառը 31-ամյա ֆուտբոլիստի՝ սոցցանցերում հրապարակած լուսանկարն է ԱՄԷ-ի առաջնորդների հետ։ ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի դեմ ռազմական գործողություններից հետո Ազմունը չի ջնջել լուսանկարը։

Իրանում Սերդար Ազմունին անվանել են դավաճան։ Բացի այդ, նրա ամբողջ ունեցվածքը հայրենիքում կարող է բռնագրավվել։

Իտալական «Ռոմայի» ու գերմանական «Բայերի» նախկին հարձակվողը 2024 թվականից է հանդես գալիս «Շաբաբ Ալ Ահլիում»։ Իրանի հավաքականում Ազմունն անցկացրել է 91 հանդիպում, խփել 57 գոլ ու կատարել 17 գոլային փոխանցում։