Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կողմից անցկացվող FIFA The Best մրցանակաբաշխության ժամանակ հրապարակվել է 2025 թվականի խորհրդանշական հավաքականը։ Ամենաշատ ներկայացուցիչներն ունի անցած մրցաշրջանում Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր ու Չեմպիոնների լիգայի հաղթող դարձած ՊՍԺ-ն։

Լավագույնների թիմում տեղ չեն գտել Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն, որն օրացուցային տարում 63 գոլ է խփել, ինչպես նաև անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու Նորվեգիայի հավաքականի գոլահար Էրլինգ Հոլանդը, որը 36 գոլի հեղինակ է դարձել այս մրցաշրջանում։

Դարպասապահ. Ջանլուիջի Դոնարումա (ՊՍԺ / «Մանչեսթեր Սիթի»)։

Պաշտպաններ. Աշրաֆ Հակիմի (ՊՍԺ), Ուիլյամ Պաչո (ՊՍԺ), Վիրջիլ վան Դեյք («Լիվերպուլ»), Նունու Մենդեշ (ՊՍԺ)։

Կիսապաշտպաններ. Վիտինյա (ՊՍԺ), Պեդրի («Բարսելոնա»), Քոուլ Փալմեր («Չելսի»), Ջուդ Բելինգեմ («Ռեալ Մադրիդ»):

Հարձակվողներ. Լամին Յամալ («Բարսելոնա»), Ուսման Դեմբելե (ՊՍԺ)։

Տարվա խորհրդանշական հավաքականը կազմվել է ազգային հավաքականների գլխավոր մարզիչների ու ավագների և լրագրողների քվեարկության արդյունքում: