UFC-ի թեթև քաշային կարգի (մինչև 70 կգ) դասակարգման առաջատար Արման Ծառուկյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում հանդիպել է իր առաջիկա մրցակից Դեն Հուկերի հետ։ Մարտիկներն անցկացրել են նաև հայացքների մենամարտ։
Արման Ծառուկյանի և նորզելանդացի մարտիկի մենամարտը կկայանա նոյեմբերի 22-ին Դոհայում։
Հայ մարտիկը խառը մենամարտերում անցկացրել է 25 հանդիպում, տարել 22 հաղթանակ ու կրել 3 պարտություն։ Դեն Հուկերն ունի 24 հաղթանակ ու 12 պարտություն։


















































































































































































































