
Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանը վերընտրվեց զբաղեցրած պաշտոնում:
-ի թղթակցի հաղորդմամբ` Երևանում կայացած Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի համաժողովի ընթացքում ֆեդերացիայի գործող նախագահ Գագիկ Վանոյանը վերընտրվեց ներկայիս պաշտոնում:
Բացի Վանոյանից այլ թեկնածուներ առաջադրված չէին:
«Այդքան էլ ուրախ չեմ, որ այլ թեկնածուներ առաջադրված չեն, քանի որ մրցակցությունը միշտ լավ է: Կարող եմ փաստել, որ վերջին 5 տարիների ընթացքում մարմնամարզությունում եղել են անկախ Հայաստանի լավագույն արդյունքները: Ունեցել ենք օլիմպիական երկու մեդալ, ունեցել ենք աշխարհի չեմպիոն ու Եվրոպայի առաջնությունների հաղթողներ ու բազմաթիվ մրցանակակիրներ»,-«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վանոյանը:
Համաժողովի ընթացքում Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի մեդալով պարգևատրվեցին նաև մարզական լրագրող Կարեն Գիլոյանն ու ֆեդերացիայի անդամ Շուշանիկ Հարությունյանը:
Գագիկ Վանոյանը Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի նախագահի պաշտոնում առաջին անգամ ընտրվել էր 2021 թվականին: Վանոյանը ծնվել է 1985 թվականի մայիսի 21-ին Երևանում: 2002-2006 թթ սովորել է Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հայկական պետական ինստիտուտում: 2011-2015թթ սովորել է Գավառի պետական համալսարանում: 5 տարեկանից զբաղվել է սպորտային մարմնամարզությամբ: 2000-2008 թվականներին եղել է սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ: ՀՀ չեմպիոն է, միջազգային մրցաշարերի մրցանակակիր, սպորտի վարպետ: 2018 թվականին ընտրվել է ՀՄՖ փոխնախագահ: Գագիկ Վանոյանը զբաղեցնում է Պետական արարողակարգի ծառայության պետի պաշտոնը։

































































































































































































































































































































































