Գառնիկ Չոլաքյանը` Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն, Սեյրան Խուդանյանը` պոկում վարժության արծաթե մեդալակիր

Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվում է Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկաններիառաջնությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականի անդամ 60 կգ քաշային Գառնիկ Չոլաքյանը պոկում վարժությունում գլխավերևում պահեց 115 կգ ու 120 կգ: Այս վարժությունում նա դարձավ ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում Չոլաքյանը հաջորդաբար բարձրացրեց 140 կգ, 145կգ ու 147 կգ: Երկամարտի 267 կգ արդյունքով` Գառնիկ Չոլաքյանը Եվրոպայի Մ23 տարեկանների չեմպիոն է:

Նույն քաշային կարգում հանդես եկող Սեյրան Խուդանյանը (60 կգ) պոկում վարժությունում բարձրացրեց 110 կգ ու 115 կգ: Այս վարժությունում Խուդանյանը գրավեց երկրորդ տեղը: Հրում վարժությունում Խուդանյանը բարձրացրեց միայն 135 կգ: Երկամարտի 250 կգ արդյունքով` նա Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնությունում 5-րդն է:

Ծանրորդ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն
«Ուրարտու» բասկետբոլային ակումբը մրցաշրջանի մենարկից առաջ ամերիկացի խաղացողներ ունի