Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը շարունակում է աշխատանքային այցերը՝ հետևելու արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստների ելույթներին։

Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, մարզիչն այս անգամ ներկա է գտնվել «Կրասնոդար» – «Զենիթ» հանդիպմանը։ Խաղից հետո Մելիքյանը հանդիպել և զրուցել է Հայաստանի ազգային ընտրանու և «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի հետ։

Возможно, это изображение футбол, американский футбол и текстВозможно, это изображение футбол, американский футбол и текст

Հիշեցնենք, որ ավելի վաղ Եղիշե Մելիքյանը հետևել էր նաև ազգային հավաքականի մյուս ֆուտբոլիստների՝ Նաիր Թիկնիզյանի և Արտյոմ Բանդիկյանի խաղերին։