Երևանում նախատեսվում է ֆուտբոլի 16 բացօթյա դաշտ կառուցել

Երևանի քաղաքապետարանը շուտով նախատեսում է սկսել մայրաքաղաքում ֆուտբոլի 16 բացօթյա դաշտերի շինարարությունը։

-ի հաղորդմամբ՝ Երևանի քաղաքապետարանի փետրվարի 23-ի գործակարգավարական նիստում, անդրադառնալով դպրոցներում մարզադահլիճների, ինչպես նաև մայրաքաղաքում բացօթյա ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերին, այս մասին տեղեկացրեց Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը

«Ունենք նախագծման ավարտի փուլում գտնվող 3 և 2 նախագծվող դպրոցական ֆիզկուլտուրայի դահլիճներ։ Ունենք ևս 16 ֆուտբոլի դաշտերի նախագծման ընթացք, որոնց բոլոր մրցույթները կայացել են և պլանավորում ենք շուտով արդեն անցնել շինարարությանը»,-մանրամասնեց Թևոսյանը։

Նրա ներկայացմամբ՝ անցած տարվա ծրագրերի շրջանակում հիմնովին նորոգվել և մարզագույքով համալրվել է Երևանի թիվ 175 դպրոցի մարզադահլիճը։

Հավաքականը շատ լավ նախապատրաստվում է. հրաձգության ֆեդերացիայի նախագահը` Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության մասին
Անդրե Սպայթ Մկրտչյանը չի միանա բասկետբոլի հավաքականին
Տնկարանային տնտեսության և «Կենդանիների խնամքի կենտրոն»–ի տարածքում բռնկված հրդեհը մարվել է
Նախատեսվող «Աջափնյակ» մետրոյի կայարանի հարակից տարածքում կգործի բիզնես կենտրոն, որը կմեղմի կայարանի կառուցման ծախսերը
2026-ը կարևոր տարի է հայ-շվեյցարական հարաբերությունների համար․ Շվեյցարիայի ԱԳ նախարար
Հայաստանն ու Քենիան ստորագրել են քաղաքական խորհրդակցությունների մասին հուշագիր