21 Նոյեմբեր, 2025 1:15
Իջևանի բժշկական կենտրոնում փոփոխություներն ակնհայտ են. արձանագրումն արել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` շրջելով բուժկենտրոնում:
Այստեղ տարեկան 500-ից ավելի երեխա է ծնվում: Գործում է հեմոդիալիզային ծառայություն:
Նախարարը հանձնարարել է սարքավորումներով վերազինման համար կոնկրետ ցանկ ներկայացնել: Առաջիկայում նախատեսվում է նոր ծառայությունների ներդրում:
Անահիտ Ավանեսյանը զրուցել է պացիենտների հետ, լսել դիտարկումները, կարևորել բուժծառայությունների որակի հանդեպ քաղաքացիների առաջարկները:
















































































































































































































