Իտալիայի ֆուտբոլի ազգային թիմը երրորդ անգամ անընդմեջ չի մասնակցի աշխարհի առաջնությանը:

-ի հաղորդմամբ` «Մունդիալ-2026»-ի եվրոպական գոտու անցումային խաղերում Իտալիան, մրցելով Բոսնիա և Հերցեգովինայի հետ, հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով զիջեց մրցակցին:

Խաղի հիմնական ժամանակում թիմերը մեկական գնդակ էին փոխանակել։

Վերջին անգամ Իտալիայի հավաքականն աշխարհի առաջնությանը մասնակցել է 2014 թվականին, երբ աշխարհի չեմպիոն դարձավ Գերմանիան:

Բոսնիան ու Հերցեգովինան պատմության մեջ երկրորդ անգամն է, որ իրավունք է ստանում մասնակցելու ԱԱ-ին: Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականը մասնակցել էր նաև 2014 թվականի աշխարհի առաջնությանը: