Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունում Հայաստանի հավաքականի անդամ 71 կգ քաշային Գոռ Սահակյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին տեղեկացնում են Ծանրամարտի ֆեդերացիայից։
Պոկում վարժությունում Սահակյանը բարձրացրեց 145 կգ ու դարձավ բրոնզե մեդալակիր: Հրում վարժությունում հայ ծանրորդը գլխավերևում պահեց 175 կգ, 182 կգ: Այս ձևում էլ նա կրկին երրորդն է:
Երկամարտի 327 կգ արդյունքով` Գոռ Սահակյանը դարձավ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Տիգրան Կարապետյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների չեմպիոն, Նարեկ Գրիգորյանը՝ փոխչեմպիոն։
Հիշեցնենք՝ կանանց հավաքականի անդամ, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, 58 կգ քաշային Ալեքսանդրա Գրիգորյանը Եվրոպայի երիտասարդների առաջնությունում երկամարտի 214 կգ արդյունքով (91+123 կգ) դարձել էր ոսկե մեդալակիր:
60 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը չեմպիոնի կոչմանն արժանացել էր երկամարտի 267 կգ (120+147 կգ) արդյունքով: Առանձին վարժություններում ևս Չոլակյանը ոսկե մեդալներ է նվաճել: Պոկում վարժությունում նա գլխավերևում պահել է նախ 115, ապա 120 կգ կշռող ծանրաձողերը:
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սեյրան Խուդանյանը պոկում վարժությունում գլխավերևում պահել էր 115 կգ կշռող ծանրաձողն ու արծաթե մեդալ նվաճել:
















































































































































































































