Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի կազմում ընդգրկված մարզիկները, մարզիչները, բժիշկները և վարչական անձնակազմի ներկայացուցիչները կպարգևատրվեն Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլում գրանցած արդյունքների համար: Այս նպատակով հատկացվել է 141 մլն դրամ: -ի փոխանցմամբ՝ որոշումն ընդունվել է Կառավարության՝ ապրիլի 2-ի նիստում։

Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն այս տարվա հունվարին պատմության մեջ առաջին անգամ մասնակցել է Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլին՝ հայտնվելով Եվրոպայի ուժեղագույն ութ թիմերի շարքում և գրանցել է յոթ հաղթանակ՝ հասնելով մինչև քառորդ եզրափակիչ:

Խմբային փուլում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է առաջին տեղը՝ 2:1 հաշվով հաղթելով 2024 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուկրաինայի հավաքականին, 5:4 հաշվով առավելության հասնելով Չեխիայի ընտրանու նկատմամբ և 3:3 հաշվով ավարտելով Լիտվայի հավաքականի հետ հանդիպումը։

Քառորդ եզրափակչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած հավաքականը մրցել է Խորվաթիայի ազգային թիմի դեմ:

Շիրակի մարզում մեկնարկել են «Դպրոցականների բասկետբոլի լիգայի» մարզային փուլի մրցումները
Բասկետբոլ, մինի ֆուտբոլ, ավտոսպորտ. Սպորտի միջազգային օրը կնշվի բազմաբնույթ միջոցառումներով
Կատարը հետաքրքրություն է հայտնել Հայաստանում զբոսաշրջության բնագավառում ներդրումների վերաբերյալ