Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը նախախաղային մարզում է անցկացրել Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը պատրաստվում է Բելառուսի հավաքականի դեմ ընկերական հանդիպմանը։

Մարզումը բաց թողեց Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը թեթև վնասվածք ունի։ Հայաստանի հավաքականի ավագի մասնակցությունը հարցականի տակ է առաջիկա հանդիպմանը։ Մարզմանը չմասնակցեց նաև ռումինական «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը։

Հայաստան – Բելառուս հանդիպումը կկայանա մարտի մարտի 29-ին Երևանի «Հանրապետական» մարզադաշտում և կմեկնարկի 18։00-ին։