Ֆուտբոլի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը տպավորիչ հաղթանակով ավարտեց պայքարը Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման առաջին փուլում։

B լիգայի երկրորդ խմբի երրորդ տուրում Ռազմիկ Գրիգորյանի գլխավորած թիմը 9 անպատասխան գնդակ ուղարկեց Ջիբրալթարի Մ-19 հավաքականի դարպասը։ Դուբլի հեղինակ դարձավ Ժիրայր Աշիկյանը, մեկական գոլ խփեցին Դավիթ Դավթյանը, Դավիթ Բաթոյանը, Մայքլ Ասիրյանը, Դանիել Համբարձումովը, Մարտուն Հովհաննիսյանը, Ալբերտ Գարեգինյանը և Հարություն Մովսիսյանը։

Խմբի մյուս խաղում Կոսովոյի Մ-19 հավաքականը 3։1 հաշվով հաղթեց թուրքերին ու 7 միավորով գրավեց առաջին տեղը՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։ Հայաստանի Մ-19 հավաքականը 5 միավորով գրավեց երկրորդ տեղն ու ավարտեց պայքարը։ Թուրքիան մրցաշարն ավարտեց 4 միավորով, իսկ Ջիբրալթարը՝ երեք պարտությամբ։

Հիշեցնենք, որ նախորդ երկու հանդիպումներում հայ ֆուտբոլիստները ոչ-ոքի էին խաղացել Կոսովոյի (1:1) ու Թուրքիայի (1:1) հետ:

B2 խմբի խաղերն անցկացվեցին թուրքական Անթալիայում։

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի։